Սևանում շատ էի եղել, բայց երբ առաջին անգամ դպրոցի խմբով գնացի այնտեղ, ստացա լրիվ այլ տպավորություն: Առաջին հերթին ես ուրախացա այն բանի համար, որ այն ափը, որտեղ մենք պետք է մնայինք շատ հանգիստ էր և ծառաշատ:
Նաև ուրախացա, որ մենք այդքան մեծ վրաններում էինք մնալու: Շատ արագ այդ տարածքին ընտելացա: Բացի այդ տարածքում մնալուց, մենք բարձրացանք մոտակա սարը, որից բացվում էր շատ գեղեցիկ տեսարան:
Փորձեցի լուսանկարել, բայց իմ մոտ չստացվեց այնպես արտահայտել այդ տեսարանը, ինչպես որ ես էի տեսնում:
Սարից իջնելուց զգացի, որ բարձրանալն ավելի հեշտ էր, քան իջնելը: Նաև ես մի հետաքրքիր աղջկա հետ ծանոթացա և միասին որոշեցինք մուլտ ֆիլմ նկարել:
Իմ տպավորոիթյուններս փորձեցի լուսանկարչությամբ արտահայտել, որոնք էլ ներկայացնում եմ ձեզ: