Այս տարվա՝ 2019 թվականի ամռանը, ես ծնողներիս և քույրիկիս հետ ուղևորվեցի Մեղրի քաղաքը: Այնտեղ շատ մորեխներ կային, և քանի որ իմ քույրիկն այնքան շատ է սիրում միջատներ և նույնիսկ մտածում է դառնալ, իր ասելով, բլոջների ու բույսերի մասնագետ, միջատներին բռնելը և բաց թողնելը դարձավ նրա ամենօրյա զբաղմունքը: Ես էլ էի միջատներ բռնում և բաց թողնում, բայց, մեկ է, քույրիկս ավելի մասնագիտորեն էր անում այդ: Զարմանալի է, բայց հինգ րոպե նրա ձեռքերին նստելուց հետո, միջատները շատ ընտելանում էին: Իմ ձեռքբերումն էլ այն էր, որ ես քույրիկիս բռնած միջատներին լուսանկարում էի: Իմ լուսանկարչական ուսումնասիրությունները
Աղոթարար
Մորեխ
Ճանճ
Ճպուռ
Բզզեզ
Թիթեռ
Բացի դրանից ես Մեղրիու ես նկարահանեցի ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿ մուլտֆիլմը: